SEIU-ի 27-րդ Քառամյա սահմանադրական Կոնվենցիա

Ընտրություն ↗ Գործունեության կարգը ↗


Roll Call/Անվանակոչման Հանձնաժողովի զեկույցը


Առանձնացված փաստաթղթեր


Որոշումների Հանձնաժողովի կողմից հաստատման համար Առաջարկված Որոշումներ։


Առաջարկվող որոշումներ


Սահմանադրությամբ և օրենքներով հաստատման համար Առաջարկված Փոփոխություններ։


Առաջարկվող սահմանադրական փոփոխություններ


Պաշտոնատար անձանց ընտրությունների կանոններ


Տեղական

Փաստաթղթեր

Բոլոր փաստաթղթերը, ներառյալ՝ Կոնվենցիայի կանոնները, որոշումները և Սահմանադրության և Կանոնադրության փոփոխությունները, որոնք կներկայացվեն պատվիրակների քննարկմանը, հասանելի կլինեն Կոնվենցիայի վեբ կայքում՝ https://convention.seiu.org կամ Կոնվենցիայի հավելվածում, ոչ ավելի ուշ, քան 2020թ․-ի հուլիսի 13-ը։ Փաստաթղթերը կթարգմանվեն միևնույն լեզվով, որով տրամադրվում է դրանց մեկնաբանությունը։ SEIU Connect կոչվող հավելվածը հասանելի է Apple կամ Android սարքերի համար և կարելի է ներբեռնել անվճար, այստեղ՝

Apple: https://apps.apple.com/us/app/seiu-connect/id1453908471
Android: https://play.google.com/store/apps/details?id=mobile.appPy4krxREy0

Սպաների ընտրություն

ԵԹԵ ՁԵԶ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ՝ ROLLCALL@SEIU.ORG ԿԱՄ 202-730-7056:

ԵԹԵ ԴՈՒՔ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՔ Եվ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԴԻՏՈՐԴ ՆՇԱՆԱԿԵԼ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ՝ ROLLCALL@SEIU.ORG:

Վիճարկվող ընտրությունների անցկացման դեպքում.

  1. Եթե դուք պատվիրակ եք և մուտք եք գործել համաժողով, դուք կստանաք էլ. նամակ notice@ballotpoint.com հասցեից:

    Այդ էլ.նամակը հրահանգներ կպարունակի ընտրություններում քվեարկելու կարգի մասին: Դուք պետք է մուտքի հղում հայցեք: Ձեր ՊԱՏՎԻՐԱԿԻ ID-ն այն գրանցման ID- ն է, որը դուք ստացել եք համաժողովին գրանցվելիս: Դուք պետք է օգտագործեք համաժողովին գրանցվելու համար օգտագործած էլ. փոստի հասցեն:

  2. Մուտքի հղումը հայցելուց հետո դուք կստանաք երկրորդ էլ. նամակը notify@ballotpoint.com հասցեից հրահանգներով` ինչպես ստանալ և տալ ձեր քվեն:

    Դուք կարող եք անցնել այս երկրորդ նամակում նշված հղումով, որը կբացի քվեարկության էջը: Դուք կկարողանաք քվեարկել վիճարկվող պաշտոններից յուրաքանչյուրի համար: Որոշ պաշտոններ կարող են ներառել թեկնածուների ցուցակի (գործադիր փոխնախագահների, փոխնախագահների, խորհրդի գործադիր անդամների, ներառյալ թոշակի անցած անդամի, վերստուգողների հանձնաժողովի անդամների) կամ առանձին թեկնածուների օգտին քվեարկելու հնարավորությունը:

  3. Էլ. նամակը Ձեզ ուղարկելու պահից ունեք յոթ (7) օր՝ ձեր քվեաթերթիկը վերադարձնելու համար:

  4. Ձեր քվեաթերթիկը հաջողությամբ հանձնելուց հետո էկրանին կտեսնեք հաստատում և կստանաք էլ. նամակ notify@ballotpoint.com էլեկտրոնային հասցեից, որը հաստատում է, որ դուք հաջողությամբ քվեարկել եք:

  5. Հարցերի կամ որև օգնության կարիքի դեպքում, դիմեք՝

    • Քվեների հաշվառման կոմիտե՝ ROLLCALL@SEIU.ORG կամ
    • 202-730-7056
  6. 7-օրյա քվեարկության ժամկետի ավարտից հետո քվեարկության արդյունքները կհաշվարկվեն Ballotpoint էլեկտրոնային համակարգի միջոցով և կներկայացվեն պատվիրակներին Քվեների հաշվառման կոմիտեի կողմից Սպասարկման ոլորտի աշխատակիցների միջազգային միության (SEIU) համաժողովի կայքէջում:

Հարցեր, Օգնություն և Աջակցություն

Վեբ կայքը և հավելվածը կլինեն այնպիսի տեղեկատվության մշտական աղբյուր, որն անհրաժեշտ է գրանցված բոլոր մասնակիցներին տեղեկացված պահելու համար, և առաջարկվում է, որ դուք մշտադիտարկեք այդ կայքերը թարմացումների համար։

Մենք գիտակցում ենք, որ առցանց իրադարձությունների համար նախապատրաստվելը խորթ է բոլորիս համար և կարող է շփոթեցնող լինել։ Եթե ունեք հարցեր կամ հայցում եք աջակցություն, մի հապաղեք ուղարկել էլ․ հաղորդագրություն այս հասցեին՝ Convention2020@seiu.org։